Արտակարգ դեպք՝ Շիրակում․ 34-ամյա տղամարդը քավորի շան կծելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժին հայտնել են, որ շտապօգնության խումբը «Ամորձապարկի ձախ կեսի վերք արտաքին այրունահոսությամբ, ամորձապարկի հեմատոմա, աջ ազդրի միջային մակերեսի վերք» աղտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Վ-ը Թ․-ին, ով հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է իրենց տան մոտակայքում՝ շան կծելու հետևանքով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում Վ-ը Թ․-ի մայրը հայտնել է, որ որդին նշված վնասվածքները ստացել է հունիսի 16-ին, ժամը 17։00-ի սահմաններում որդու քավորի տան դիմաց կապած վիճակում գտնված շան կծելու հետևանքով: