Միշտ կհիշեմ քեզ այսպես, հանգչիր խաղաղությամբ. Հրաչ Մուրադյանի կնոջ հրապարակումը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
80 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է է դերասանուի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը:
Շատ հայտնիներ հրապարակումներ էին անում իրենց ինստագրամյան էջերում: Նրանց թվին էր պատկանում նաև Հրաչ Մուրադյանի կինը`Անաշեն:
Նա հրապարակել է տարիներ առաջ տված իր հարցազրույցից հատված, որտեղ հիացմունքով է խոսում Վիոլետայի մասին:
«Ես քեզ հենց այսպես կհիշեմ, գեղեցիկ, ինտելեկտով, ստեղծարար… Հանգչիր խաղաղությամբ, մեր լեգենդ»,- գրել է Անաշեն`հրապարակելով դերասանուհու լուսանկարը:
Հիշեցնենք`Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանը ստեղծագործական գործունեությունը սկսել է 24 տարեկանում։
20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live