Իսպանիայում անսպասելի բաղադրիչով՝ աճյnւնափոշով, հնագույն գինի է հայտնաբերվել (լուսանկարներ)
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայում անսպասելի բաղադրիչով՝ մարդկային մոխիրով (աճյունափոշի), հնագույն գինի է հայտնաբերվել։
Ալկոհոլային խմիչքը մոտ երկու հազար տարի պահվել է Անդալուսիայի Կարմոնա քաղաքում հին հռոմեական դամբարանում՝ ապակե կարասի մեջ: Հին Հռոմում գինին սերտորեն կապված է եղել կրոնական ծեսերի, այդ թվում՝ թաղման ծեսերի հետ։
Գիտնականների կողմից իրականացված քիմիական անալիզների համաձայն՝ գինին սկզբում եղել է սպիտակ, սակայն ժամանակի ընթացքում ստացել է կարմիր երանգ։ Այս մասին ասվում է Archaeological Science: Reports ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
Լուսանկարներն այստեղ