ՌԴ-ում ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Ամուրի մարզում կործանվել է Robinson R-66 ուղղաթիռը, որում եղել է օդաչու և երեք ուղևոր։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով բոլորը զոհվել են, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Հունիսի 20-ին Robinson R-66-ն օդ է բարձրացել փայտամշակման գործարանի տարածքից և պետք է վայրէջք կատարեր Ամուրի մարզի Տինդինսկի շրջանում։ Սակայն ուղղաթիռը չի ժամանել նշանակված վայր, այնուհետև ստացվել է արտակարգ ռադիոփարոսային ահազանգ։
Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է կործանված ուղղաթիռի գտնվելու վայրը։ Ուղղաթիռը պատկանել է տեղի անտառահատման ընկերությանը։ Դրանում ընկերության աշխատակիցներ են եղել։