Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը, ասում են՝ ոստիկանական պատ այս անգամ չկա․ Բագրատ Սրբազան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավտոերթ չկա, ես ցանակացա գնալ, ժողովրդին հանդիպել, հասկանալ բուն իրավիճակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ մանրամասնելով, թե ինչու են գնում Կիրանց։
«Միևնույն ժամանակ փորձենք տեսնել, թե այդ ցանկապատ ասվածը՝ ցանկապատ էր, սահմանագիծ էր, թե փշալար էր, որտեղ է գտնվում։ Մինչև այսօր այն տեսանյութերով ու լուսանկարներով չկա, գնանք ու տեսնենք, թե որտեղ է գտնվում։ Մեր աչքով տեսնենք, համոզվենք։ Ամեն դեպքում, ասել էր՝ Ոսկեպարում է», - ասաց նա։
Դիտարկմանը, թե ասվում էր, որ տարածքն անվտանգ է, և ո՛չ մարդիկ, ո՛չ էլ անգամ կենդանիները չեն կարող անցնել, Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ իրենք տեղյակ չեն և գնում են՝ տեսնելու, թե ինչ են տեղադրել։
Բագրատ Սրբազանը նշեց, որ ամբողջ սահմանագծով կստուգեն՝ կա՞ ցանկապատ, թե ոչ, իսկ ժամանակ լինելու դեպքում նաև շրջայց կկատարեն։
Հարցին՝ կա՞ արդյոք տեղեկություն Կիրանցում ոստիկանական պատի առկայության ու գյուղ քաղաքացիների մուտքը սահմանափակելու մասին, նա նշեց, որ տեղեկություն չունի․ «Ասացին, որ չկան, մնացածը կտեսնենք։ Կարող է այսօր հատուկ բերեն»։