«BMW»-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. մшհացածին փրկարարները հատուկ տեխնիկայով դուրս են բերել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 38 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, բախվել են «BMW» մակնիշի և «SHACMAN» մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել «BMW»-ի միջից դուրս բերել մահացածի մարմինը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live