ԵԱ-ից հետո որոշում կկայացնեմ իմ ապագայի մասին․ Կվարացխելիա
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան խոսել է իր ապագայի մասին։
«Ես ինձ լավ եմ զգում, կենտրոնացած եմ միայն Եվրոպայի առաջնության վրա և տալիս եմ իմ բոլոր ուժերը մրցաշարին։
ԵԱ-ից հետո որոշում կկայացնեմ իմ ապագայի մասին, բայց հիմա չեմ մտածում այլ բանի մասին, քան այս մրցաշարն ու ներկան»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Անցած մրցաշրջանում 23-ամյա Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am