Բայդենը Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 17-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը՝ ամփոփելով զրույցի արդյունքները։
«Նախագահը ողջունել է այն քայլերը, որոնք ՆԱՏՕ-ի դաշնակիցները ձեռնարկում են Ուկրաինային աջակցելու և գործընկերային հարաբերությունները խորացնելու համար, այդ թվում՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Նախագահ Բայդենը և գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը նաև քննարկել են զգալի առաջընթացը պաշտպանության ծախսերի բնագավառում», - գրված է հաղորդագրությունում։
Կողմերը շեշտել են նաև այն, որ իրենց ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 %-ի կհասցնեն ռեկորդային թվով՝ 23 դաշնակիցներ, ինչն «ավելի քան կրկնակի աճ է նախագահ Բայդենի կողմից պաշտոնն ստանձնելուց ի վեր»:
Յենս Ստոլտենբերգը գտնվում է ԱՄՆ-ում, այնուհետև մեկնելու է նաև Կանադա։