Պուտինը հունիսի 18-19-ը պետական այցով կգտնվի Հս. Կորեայում. Կրեմլ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը բարեկամական պետական այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահի բարեկամական պետական այցը ԿԺԴՀ կկայանա այդ երկրի Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով։
Իսկ հունիսի 19-20-ը նա կգտնվի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում: