Թուրքիայում Կուրբան Բայրամ տոնին զոհաբերության արարողության ժամանակ վիրավորվել է 16 հազար մարդ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոտ 16,000 մարդ Թուրքիայում բժշկական օգնության է դիմել Կուրբան Բայրամի առաջին օրը՝ ավանդական կենդանիների զոհաբերության ժամանակ:
Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Կոջան։
«Կուրբան Բայրամ տոնի առաջին օրը անասունների զոհաբերության ժամանակ ստացած վնասվածքների պատճառով ամբողջ հանրապետությունում բուժհաստատություններ է դիմել մոտ 16 հազար մարդ»,- X-ում գրել է նախարարը: Նրա խոսքով, առավել շատ վնասվածքներ ստացել են Անկարայում, որտեղ վիրավորվել է 1274 մարդ, Ստամբուլում՝ 840, Իզմիրում՝ 416։
Տեղական իշխանությունների պահանջների համաձայն՝ անասունների զոհաբերությունը պետք է իրականացվի հատուկ նշանակված վայրերում՝ սանիտարական չափանիշներին համապատասխան։ Սակայն Թուրքիայում այդ պահանջները հաճախ խախտվում են, և ամեն տարի հազարավոր տեղի բնակիչներ վիրավորվում են Կուրբան Բայրամի ժամանակ։