Հայերեն
COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա Սողոմոնյան ԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»

Թուրքիայից ներմուծումը 120 անգամից ավելի շատ է, քան արտահանումը

Տնտեսություն

Երբ ժամանակ առ ժամանակ սրվում են հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանում և Սփյուռքում կրկինի վերսկսում են թուրքական ապրանքներից և ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունները, կոչերը։ Ինչպես ցույց է տալիս վերջին տասնամյակների փորձը, այս ուղղությամբ գործնականում որևէ մի քայլ չի արվում։ Առհասարակ, տնտեսական զարգացման և անվանգության տեսանկյունից առաջնահերթ է համարվում, որ երկիրը ավելի շատ արտահանի, քան ներմուծի։ Հայաստանի պարագայում մոտ 2 անգամից ավելի ներկրում ենք ապրանքներ, քան արտահանում։ Իրավիճակն ավելի մտահոգիչ է Թուրքիայի հետ արտաքին առևտրաշրջանառության դեպքում, մասնավորապես՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրվել է 268,1 մլն ԱՄՆ դոլար արտադրանք, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել՝ ընդամենը 2,22 մլն դոլարի արտադրանք(ոսկերչական իրեր, անմշակ մորթիներ, մարդատար ավտոմեքենաներ և այլն), այսինքն՝ շուրջ 120 անգամից ավելի շատ ներկրում ենք Թուրքիայից, քան արտահանում։ Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայից ներկրման ծավալները տարեցտարի ավելանում են․դիցուկ՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրումը ավելացել է 6,1 տոկոսով, իսկ դեպի Թուրքիա արտահանումը նվազել է 12,3 տոկոսով։Միանշանակ է, որ Թուրքիայից ներկրման ծավալների աճի վրա էականորեն ազդել է նաև մաքսային վարչարարության բարելավումը, ինչի արդյունքում՝ համեմատաբար կրճատվել է Թուրքիայի հետ ստվերային առևտրաշրջանառությունը։ Թուրքիան իր ներքին շուկայի պաշտպանության համար շատ լայն գործիքակազմ ունի, օրինակ՝ թուրքական պետական բանկը տրամադրում է արտահանման վարկեր, երկրի թույլ զարգացած շրջաններում պետությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի սպառումը, ԱՀԿ-ին իր անդամակցության պայմանների համաձայն՝ Թուրքիան կարող է ներկրվող ապրանքախմբերի կեսի համար նախատեսել մինչև 48 տոկոս մաքսատուրք, ինչը բնականաբար լուրջ խոչընդոտներ է ստեղծում դեպի Թուրքիա արտահանման համար։ Բացի այդ, Թուրքիան սահմանափակում է ներկրումները տարբեր քաղաքական շարժառիթներից ելնելով, օրինակ՝ տարիներ առաջ Թուրքիայի մաքսային ծառայությունն արգելել էր հայկական «Արարատ» կոնյակի ներմուծումը՝ պատճառաբանելով, որ «Արարատ» անվանումը կարող է թյուրիմացության մեջ գցել թուրք սպառողին։Վերջին տարիների ընթացքում Թուրքիայից արտահանմանը մեծապես նպաստեց նաև թուրքական լիրայի կրտուկ արժեզրկումը, ինչի արդյունքում՝ թուրքական ապրանքները դարձան ավելի մատչելի։

Չնայած փակ սահմաններին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ հայ-թուրքական գործարար կապերը բավականին ակտիվ են եղել, ինչպես նաև Հայաստանից հազարավոր հայեր աշխատում են Թուրքիայում, հիմնականում՝ առևտրի և սպասարկման ոլորտներում։ Թուրքիայի հետ արտաքին առևտրի հարցում ճիշտ և համալիր լուծումներ գտնելու համար հարկավոր է նաև հաշվի առնել, որ 1000-ավոր փոքր և միջին առևտրականներ, արտադրողներ իրենց ապրանքները, հումքը, նյութերը ներկրում են Թուրքիայից, և թուրքական ընկերությունների հետ արդեն ստեղծվել են փոխշահավետ կապեր։

Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ երբեք պատշաճ ուշադրություն չի դարձվել ներմուծման փոխարինման (Import-substitution) ծրագրերին: Ակնհայտ է, որ մենք միանգամից և ամբողջությամբ չենք կարող հրաժարվել թուրքական ապրանքներից, սակայն կարող ենք և պետք է ուսումնասիրենք փոխադարձ առևտրաշրջառանությունը, նախանշենք այն ապրանքների շրջանակը, որոնք հնարավոր են արտադրել Հայաստանում։ Մասնավորապես՝ ԹուրքիայիցՀայաստան հիմնականում ներկրվում են ավտոմեքենաների յուղեր, հագուստ, ցիտրուսներ, կտոր, սարքավորումներ և այլն։ Անշուշտ, Հայաստանում ցիտրուսներ չենք կարող արտադրել, սակայն պետական աջակցության ծրագրերի և ներկրման սահմանափակումների միջոցով հնարավորություն ունենք խրախուսել ավտոմեքենաների տեղական յուղերի, հագուստի և կտորի արտադրությունները։ Թուրքական ապրանքների փոխարինման քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է դիտարկել ԵԱՏՄ երկրներից նույնանման ապրանքների ներմուծման հնարավորությունները, որը կխորացնի նաև Հայաստանի ինտեգրացիոն կապերը։ Տնտեսական հեղափոխությունը նման ծրագրերով են իրականացվում։ Սա իշխանության կամ ընդդիմության հարց չէ․ այս ծրագրերը ի վիճակի կլինենք կյանքի կոչել՝ միայն համահայկական ներուժը ներդնելու միջոցով։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

 

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանFast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան