«Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հունիսի 21-ին
ՔաղաքականությունԻնչպես հայտնի է, այս տարվա ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կողմից հիմնադրված «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը: Սակայն արդարադատության նախարարությունը հրաժարվեց գրանցել կուսակցությունը՝ կանոնադրության մեջ ինչ-ինչ թերությունների պատճառաբանությամբ: Ընդ որում, պահանջել են ոչ թե շտկել այդ տեխնիկական վրիպակները, այլ նոր համագումար հրավիրել:
Կուսակցությունը իր հայտարարության մեջ նշել է, որ սա իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է՝ ձգձգել «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել լիարժեք գործունեության համար:
Այնուամենայնիվ, քաղաքական ուժի բնականոն գործունեությունը վերականգնելու նպատակով որոշվել է նոր համագումար հրավիրել: «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա «Արմենիա մարիոթ» հյուրանոցում, հունիսի 21-ին: Պատվիրակների գրանցումը սկսվում է 17։30 րոպեին։ Համագումարի աշխատանքներին մասնակցելու և գրանցման համար կոորդինացիոն շտաբը տարածել է 096319031 հեռախոսահամարը։