27 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիական «Միլուոլ» ֆուտբոլային ակումբի և Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահ Մատյա Սարկիչը մահացել է 27 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է Vijesti պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սարկիչի ինքնազգացողությունը վատացել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքի բնակարաններից մեկում։ Բժիշկներին չի հաջողվել փրկել դարպասապահի կյանքը։