Հայերեն
Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» 

Լատվիայում արցախյան գորգերը ներկայացվում են որպես Ադրբեջшնի ավանդական գորգագործության մշակույթ (լուսանկար)

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունն ակտիվացել է միջազգային տարբեր հարթակներում՝ ցուցահանդեսների, դասախոսությունների և գիտական լսումների տեսքով։ Այս անգամ ադրբեջանական պրոպագանդան կենտրոնացել է Մերձբալթյան տարածաշրջանում՝ Լատվիայում, որտեղ արցախյան գորգերը՝ իրենց ինքնատիպ հայկական զարդանախշերով ու խորհրդաբանությամբ՝ ներկայացվում են որպես Ադրբեջանի ավանդական գորգագործության մշակույթ։ Խոսքը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանում» վերջերս՝ 2024 թվականի մայիսի 16-ին բացված՝ «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդեսի մասին է, որի հիմնական ցուցադրությունն ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածաշրջանի հայկական գորգերը։ Իբրև ադրբեջանական ներկայացվող գորգերում առկա նշանները, կենդանիների և թռչունների պատկերները, դեկորատիվ ձևավորման մեջ կոմպոզիցիոն նախշերը և դրանց շուրջ հավատալիքները կիրառվել են հայկական գորգագործության մշակույթում և ունեն դարավոր պատմություն։

Ցուցահանդեսը, որը նախաձեռնվել է Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան, Ադրբեջանի «Ազերխալչա» գորգագործության ընկերության համագործակցությամբ՝ նվիրված է Ադրբեջանի և Լատվիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որն էլ ավելի է ընդգծում միջոցառման պետական ուղղորդվածությունը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Լատվիայի կառավարության և խորհրդարանի անդամներ, դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներ, տեղական մշակութային, սոցիալական և լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Լատվիայում բնակվող ադրբեջանական համայնքի անդամներ։

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կազմակերպված ադրբեջանական գորգերի ցուցահանդեսում ներկայացված են «Ազերխալիչա» ընկերության գորգերը։ Այդ ընկերության նմուշները կրկնում են Արցախի Ջրաբերդի (Джраберд, Jraberd) հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-երը, Սյուինիքի և Նախիջևանի Գողթն գավառի «Որոտան» տիպի գորգը, ինչպես նաև Շիրվանի գորգերը (Ջրաբերդ - Բերդ, ամրոց Մեծ Հայքի Արցախ աշխ-ի, Ջրաբերդ գավառում։ Հիշատակվում է 6-7դդ․ դեպքերի առնչությամբ։ Գոյություն է ունեցել մինչև 19դ․ առաջին տասնամյակը (Hakobyan T., Melik-Bakhshyan St., Barsegyan H., Dictionary of Toponymy of Armenia and Adjacent Territories, vol. 4, Yerevan, 1998, p.417)։ Նշանավոր գորգագործական կենտրոններից է 16-17դդ․, որտեղ ծագել է «Ջրաբերդ» տիպի «Արծվագորգը»)։

«Արծվագորգի» գլխավոր զարդամոտիվը Արծիվն է (նկ. 1, 2)։ Այն թևավոր Արևի կամ ուրարտական Խալդի աստվածության, զրահադաշտական Ահուրամազդայի կերպավորումներից է։ Թևավոր արևի այսպիսի պատկերագրությունը հայկական արվեստում հայտնի է դեռևս հնագույն ժամանակաշրջանից և իր արտահայտությունն է գտնում նաև Արցախ-Սյունիքի հայկական ուշմիջնադարյան գորգերում։ Այն օտարալեզու գրականության մեջ հայտնի է «Tschelaberd» անվանումով (Տե՛ս Adil Besim, Mythos und Mystik, Alte und antike Textilkunst, Wien, 1998, s. 22։ Ցուցադրության մեջ այս գորգերը վերանվանվել են Chalabi կամ Chelebi)։

Լատվիայի ցուցադրության ձիավորներով, եղնիկներով, գիշատիչ կենդանակերպ պատկերներով գորգը (նկ. 3) հիշեցնում է Շիրվանի ու Դաղստանի նմանատիպ գորգերը և համեմատական զուգահեռներ ունի Իրանի Qashgai քոչվոր ցեղախմբի գորգերի հետ (Jourdan Uwe, Persische Teppiche, Augsburg, 1995, s. 188-189:) ։

Մինչ սեպտեմբերի 15-ը ընթացքող այս ցուցադրությունը ոչ միայն հայկականից յուրացված արվեստի նմուշների ցուցադրություն է, այլ քաղաքական խորը ենթատեքտ ունեցող միջոցառում, որի հեռահար նպատակը պատմության վերաշարադրումն է, ԼՂ տարածաշրջանի հայկական ինքնությունն ու ժառանգությունը ջնջելը, և այդ ամենի միջազգային ամրագրումը։ Այն էական մտահոգություններ է առաջացնում նաև մշակութային ժառանգության պահպանման և ցուցահանդեսի էթիկական հետևանքների վերաբերյալ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը՝  Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլնուր Սուլթանովն ընդգծելով Ադրբեջանի և Լատվիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի պատմական նշանակությունը, արցախյան տիպիկ զարդանախշերով գորգերը Ադրբեջանի ժողովրդի ժառանգություն է համարել՝ հիշեցնելով, որ ադրբեջանական գորգագործությունը, 2010 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Խոսքն այն նույն ցանկի մասին է, որում ընդգրկված «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը»՝ հայկական նմուշների իսպառ ոչնչացման գործին է լծված հենց Ադրբեջանը, ոչնչացնելով արցախյան բազմաթիվ պատամական ու ժամանակակից խաչքարեր։

Վերադառնալով ցուցահանդեսին, հարկ է նշել, որ դրա հիմնական ցուցանմուշները Ադրբեջանի Ազերխալչա (Azerkhalcha/Azərxalça) ընկերության արտադրանքն են, որը միակ գորգ արտադրողն է Ադրբեջանում: Իսկ դա ցուցիչն է այն բանի, որ գործարանի կողմից ստեղծված՝արցախյան զարդանախշերի կրկնօրինակներով հավաքածուներիի ստեղծումը ուղղորդված է, մենաշնորհային և պետական հովանավորչությամբ։

Էլ ավելի վտանգավոր է այն, որ ցուցահանդեսը նաև կրթական ծրագրերի միջոցով հայկական ջնջելու միտում ունի, որի ապացույցը մայիսի 29-ին նույն թանգարանի ցուցադրության տարածքում տեղի է ունեցած գիտական լսումներ և դասախոսւթյուններն են , որի ընթացքում Տիկին Վիյա Բուշան, ով Ադրբեջանում Լատվիայի դեսպանության խորհրդական է, (Ms. Vija Buša- The current Deputy Head of Mission at the Embassy of Latvia in Azerbaijan), կարդացել է դասախոսություն՝ ներկայացնելով Շուշին որպես Ադրբեջանի դարավոր մշակութային մայրաքաղաք։ Դասախոսության առանցքում է եղել նաև լատվիացի նկարիչ և ազգագրագետ Յուլիա Շտրաումեի գործունեության վերաբերյալ հետազոտության ներկայացումը: Հարկ է նշել, որ Տիկին Բուշայի գործունեությունը չի սահմանափակվում այս ցուցահանդեսի կազմակերպման դիվանագիտական խորհրդատվությամբ, այլ ընդգրկում է Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրին աջակցությունը և այն որպես ադրբեջանական ներկայացնելը։

Հարկ է նշել, որ այս ուղղությամբ ևս Ադրբեջանը պետական ուղղորդված քաղաքականություն է տանում՝ մի կողմից Շուշիում կազմակերպելով իսլամական զանազան համաժողովներ՝ քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու և գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և այդ ամենն օրինականացնելու համար, իսկ մյուս կողմից ոչնչացնում է եղածը։ Այս միտումներն ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում ու ելույթներում, որոնցում Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն ու բազմաթիվ հուշարձանների գոյությունը: Ստորև բերված մի քանի օրինակները առավել կմանրամասնեն բերված պնդումները։ Այսպես՝ դեռևս 2021 թվականին Ադրբեջանը փաստաթղթեր է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Շուշին որպես ադրբեջանական քաղաք՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու համար, բացի այդ Բաքուն 2023 թվականին Շուշին հռչակել է «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։

Մեր արձագանքը

Արցախի ժողովուրդն ունենալով գորգագործության հարուստ ավանդույթներ այսօր բռնի տեղահանության արդյունքում զրկված է իր մշակութային պրակտիկան շարունակելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու հնարավորությւոնից, որը արցախահայերի մշակույթի իրավունքի կոպիտ խախտում է՝ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ, և ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածների։ Եվ ստացվում է, որ մի կողմից բռնի տեղահանությամբ Ադրբեջանի կողմից կասեցվել է արցախահայերի գորգագործության պրակտիկան, իսկ մյուս կողմից նրանց զրկել իրենց ոչ նյութական ժառանգությունը հարստացնելու և պահպանելու հնարավորությունից։

Լատվիայի գորգերի ցուցահանդեսը հայկական մշակութային ժառանգության քողարկված, բայց վտանգավոր յուրացում է։ Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական փաստերը, չեզոքացնում է ժառանգության իրական ավանդույթը՝ զրկելով այն իր իսկությունից։Այն խախտում է ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանզի համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ ու հավաստի պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում և այն արժանահավատ տեղեկույթով պետք է պահպանվի։

Նկ. 1 Հայկական «Ջրաբերդ» տիպի «Արծվագորգի» հիմնական հորինվածքի կրկնօրինակը Լատվիայում ներկայացված ադրբեջանական ցուցահանդեսին։

Նկ. 2 . Հայկական «Ջրաբերդ» տիպին պատկանող գորգի հիմնական հորինվածքի կրկնօրինակը Լատվիայում ներկայացված ադրբեջանական ցուցահանդեսին։

Նկ. 3 Ձիավորներով, եղնիկներով, գիշատիչ կենդանակերպ պատկերներով գորգ, որը սերում է Շիրվանից։

Monument Watch

Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ Արթուր Ավանեսյանի բացակայության մասին, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայության մասին. Արամ ՎարդևանյանԴՕԿ կուսակցության շտաբի պետը՝ առաջիկա ընտրությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչու են իրենց քաղաքական ուժն ու գեներալ Արշակ Կարապետյանի ղեկավարած ուժը միավորվել այս պայքարուԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի բարձրացրած հարցերին Արսեն Թորոսյանը չկարողացավ հստակ պատասխանել և ճողոպրեցԱյսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս ԷնրիկեԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Ինչպե՞ս վերաբանակցել խաղաղության պայմանագիրը առանց նոր պատերազմի վտանգի. Էդմոն ՄարուքյանԼիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՀարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ Կարապետյան56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք ՉալաբյանԱդրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Գործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն Մանվելյան.Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՍա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններինՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանՆոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններԳագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն Գրիգորյան