ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանում տեղի ունեցող անկարգություններին, սակայն չի դատապարտում Հայաստանի իշխանություններին՝ ցույցերը ճնշելու համար. Զախարովա
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադսրձել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ու Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարություններին՝ ուղղված երկու երկրների ցուցարարներին, ու համեմատություն է անցկացրել՝ մեղադրելով ԱՄՆ-ին կողմնապահության մեջ․
«ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Վրաստանում տեղի ունեցող անկարգություններին, սակայն չի դատապարտում Հայաստանի իշխանություններին՝ ցույցերը ճնշելու համար»․ այս մասին հինգշաբթի իր «Telegram» ալիքում գրել է Զախարովան։
«Ահա և ամբողջ դեմոկրատիան. մի դեպքում Վաշինգտոնն իր դեսպանատան միջոցով հայտարարում է, որ հանրահավաքները պետք է անցկացվեն ամենայն պատասխանատվությամբ և չի դատապարտում իշխանություններին՝ դրանք ճնշելու համար, իսկ մյուս դեպքում՝ ակտիվորեն աջակցում է անկարգություններին՝ որոնք կազմակերպվել են արևմտյան օտարերկրյա գործակալների կողմից։ Հենց այդ կանոնների վրա հիմնված աշխարհակարգի հստակ պատկերացումն է, որտեղ Միացյալ Նահանգները, ձեռքի շարժումով, տվյալ պահի հանգամանքներից ելնելով, փոխում է ցանկացած «կանոն»՝ իրեն հարմարեցնելու համար», - գրել է Զախարովան։