Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը բոլոր հնարավորություններն ունի փոխարինելու Բորելին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը բոլոր հնարավորություններն ունի նոր Եվրահանձնաժողովում ղեկավարելու արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ծառայությունը, գրում է Politico-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Եվրոպական դիվանագիտության շրջանակներում և Եվրամիությունում արդեն սկսում է ի հայտ գալ ընդհանուր տեսակետ ԵՄ ղեկավարության առանցքային պաշտոնների թեկնածուների վերաբերյալ. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կմնա Եվրահանձնաժողովի նախագահ, իսկ Ռոբերտ Մեցոլան՝ երկրորդ անգամ կընտրվի Եվրախորհրդարանի նախագահ։
Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստոն համարվում է Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուն, որը ներկայումս զբաղեցնում է Շառլ Միշելը, իսկ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասին դիտարկում են ԵՄ գլխավոր Եվրոպայի գլխավոր դիվանագետի պաշտոնում։ Ինքը՝ Կալասը, ասել է, որ դեմ չի լինի ստանձնել այդ պաշտոնը։
Ըստ հրատարակության աղբյուրների՝ ավելի կոնկրետ պայմանավորվածություններ պետք է տեղի ունենան հունիսի 17-ին ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ։ Սակայն պաշտոնական պայմանավորվածություն չի հայտնվի այնքան ժամանակ, քանի դեռ առաջնորդները չեն հանդիպել հունիսի 27-28-ին: