Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
ՀասարակությունԱմիօ բանկը, կարևորելով կրթության դերը հասարակության շրջանում, ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ:
Հուշագիրը ստորագրվել է ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրի շրջանակներում: Ծրագրին մասնակցելու են համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորման հնարավորություն բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն:
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ:
ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք՝ https://amioera.am/:
Կրթությունը հնարավորություն է…
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: