Փոխնախագահի ինքնաթիռը գտել են. բոլորը զոհվել են
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավիավթարի հետևանքով զոհվել են Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման և անհետացած ինքնաթիռի մյուս ուղևորները։ Այս մասին հայտարարել է աֆրիկյան երկրի նախագահ Լազարուս Մաքքարթի Չակվերան։
«Փրկարարները ինքնաթիռը հայտնաբերել են ամբողջությամբ կործանված։ Փոխնախագահը և օդանավում գտնվող բոլոր ուղևորները մահացել են», - ասել է նա ժողովրդին ուղղված ուղերձում:
Հիշեցնենք, որ նախօրեին ռադարներից անհետացել էր փոխնախագահ Չիլիմայի և ևս ինը մարդու տեղափոխող ինքնաթիռը։ Մալավիի նախագահը հրամայել է անհետացած ինքնաթիռի որոնումների գործողություն իրականացնել։
Ինքնաթիռի՝ ռադարներից անհետանալուց հետո իշխանությունները մի քանի անգամ փորձել են կապ հաստատել անձանակազմի հետ, սակայն նրանց ջանքերն անհաջող են եղել։ Պետության ղեկավարը չեղարկել է Բահամյան կղզիներ նախատեսված այցը։
Առավել մանրամասն` այստեղ.