ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածում ազատ է արձակել պատանդների, այդ թվում՝ ռուսաստանցու
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում ազատ են արձակել չորս պատանդների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Կոզլովին: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Այս առավոտ Նուսեյրաթում ՑԱԽԱԼ-ի և իսրայելական ոստիկանության համատեղ համալիր հատուկ գործողության ընթացքում ազատ են արձակվել չորս իսրայելցի պատանդներ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին «Նովա» երաժշտական փառատոնից առևանգել է Նոային (25 տարեկան), Ալմոգ Մեյրին (21 տարեկան), Անդրեյ Կոզլովին (27 տարեկան) և Շլոմի Զևին (40 տարեկան):
Զինվորականների տվյալներով՝ ազատ արձակվածները լավ վիճակում են։ Նրանց տեղափոխել են Թել հա-Շոմերի «Շիբա» բժշկական կենտրոն՝ հետազոտության համար։