Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչև Գազայում hրադադար չհաստատվի․ Թուրքիայի առևտրի նախարար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու Թուրքիայի որոշումը ուժի մեջ կմնա մինչև Գազայի հատվածում մշտական հրադադարի հաստատումը։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է հանրապետության առևտրի նախարար ղեկավար Օմեր Բոլաթը։
«Երբ մայիսի 2-ից որոշեցինք ամբողջությամբ դադարեցնել առևտուրն Իսրայելի հետ, ընդգծեցինք՝ մեր նպատակն է, որ Իսրայելը հնարավորինս շուտ համաձայնի մշտական և անհապաղ զինադադարի, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի պարենամթերքի առաքումը տարածաշրջան, բժշկական և հումանիտար օգնությունը: Քանի դեռ մենք դա չենք տեսել, Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու մեր որոշումը կմնա ուժի մեջ»,-նշել է նախարարը:
Միևնույն ժամանակ Բոլաթը շեշտել է, որ Պաղեստինի հետ առևտուրը շարունակվում է։
«Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի պաղեստինյան տնտեսությունը նվազագույն կորուստներ կրի»,-ասել է Բոլաթը Պաղեստինի էկոնոմիկայի նախարար Մուհամեդ ալ-Ամուրի հետ հանդիպումից հետո։