Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևանավանքում ինտենսիվ տեղատարափ է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով տեսանյութ։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել էր, որ Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ:
Հաղորդվում է, որ հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի:
Առավել մանրամասն` այստեղ.