Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայ-Ռուսական համալսարանի հետ
Հասարակություն«Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակներում համագործակցության հուշագիր են ստորագրել Ամիօ բանկը և Հայ-Ռուսական համալսարանը:
Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կմասնակցեն Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորման հնարավորություն բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն:
«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը ներդրում է կայուն և ապահով ապագայի մեջ, քանի որ կրթությունն առանցքային դեր ունի ապագայի ձևավորման գործում:
«Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք՝ https://amioera.am/
Կրթությունը հնարավորություն է…
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: