Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եմենցի հութի խռովարարները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկություններում աշխատող առնվազն 9 մարդու: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության աղբյուրների տեղեկատվությամբ՝ ձերբակալվածների թվում կան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության, Պարենի համաշխարհային ծրագրի աշխատողներ և ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի գրասենյակի մեկ աշխատակից։
Հութիները նման գործողությունների պատճառների մասին չեն հաղորդում։
ՄԱԿ-ն առայժմ չի հաստատել այս տեղեկատվությունը։
«Անսար Ալլահ» զինված խռովարար խմբավորումը, որի անդամներին նաև կոչում են հութիներ, ներկայում վերահսկում են Եմենի մեծ մասը, ներառյալ՝ մայրաքաղաք Սանաան, ինչպես նաև երկրի հյուսիսային և արևմտյան որոշ տարածքներ Սաուդյան Արաբիայի մերձակայքում:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներխուժումից հետո Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում հութիները թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ պահանջելով, որ Իսրայելը դադարեցնի գործողությունները Գազայի հատվածում։