Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտում և բռնկվել․ կա զոհ և վիրավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 6-ին, ժամը 22:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակ-Ջաջուռ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․Խ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն․ Գ․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Ա. Խ․-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:30-ին, մարվել՝ 22:34-ին: Այրվել է «Mercedes-Benz» ավտոմեքենան։
Առավել մանրամասն` այստեղ.