Գողություն՝ Երևանում․ պատուհանից մտել են տուն, բաճկոնի գրպանից գողացել են 10 հազար դոլար և 6 մլն դրամ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 27-ամյա Վլադիմիր Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 10։30-ից մինչև ժամը 15։15-ն ընկած ժամանակահատվածում 1-ին հարկի իր բնակարանից բացակայելու ընթացքում պատուհանից մուտք գործելու միջոցով պահարանի մեջ կախված բաճկոնի գրպանից գողացել են 10 հազար ԱՄՆ դոլար և 6 մլն դրամ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գասպարյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։