Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունները հաջող են զարգանում. Պուտին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունները հաջող են զարգանում։
Նախագահ Իլհամ Ալիևի վերջերս Մոսկվա կատարած այցը հնարավորություն տվեց ոչ միայն նշել մեր երկու երկրների համար հիշարժան հոբելյանը, այլև, իհարկե, քննարկել երկկողմ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․
«Մենք ավելի ու ավելի ենք դիվերսիֆիկացնում մեր հարաբերությունները: Եվ վստահ եմ, որ երկու կողմից էլ նման տրամադրվածությունը պահպանելու դեպքում, իսկ Ռուսաստանում մենք այդպես ենք տրամադրված, արդյունքները լավը կլինեն»։
Ըստ ՌԴ նախագահի՝ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է զարգացնել լոգիստիկ և տրանսպորտային ենթակառուցվածքը․ «Դա վերաբերում է ոչ միայն Հյուսիս-Հարավին, այլ նաև լոգիստիկայի մյուս հատվածներին, այդ թվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Պուտինը։