Երբ ամեն ինչ անի, կասեն՝ ցտեսություն. Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ն Զելենսկիին կհանդուրժի մինչև 2025-ի գարուն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կհանդուրժի ևս մեկ տարի` մինչև 2025 թվականի գարուն, իսկ հետո կփոխարինի նրան: Պատճառը, ըստ ՌԴ նախագահի, Ուկրաինայի զինված ուժերի մեծ կորուստներն են, գրում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ ԱՄՆ վարչակազմը կստիպի Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը կայացնել այս որոշումները՝ իջեցնել մոբիլիզացիոն տարիքը մինչև 18 տարեկան, իսկ հետո նրանք պարզապես կազատվեն Զելենսկիից»,- ասել է Պուտինը։
«Սա հեշտ պատմություն չէ,- ասել է նա՝ խոսելով Ուկրաինայում մոբիլիզացիայի տարիքային շեմի իջեցման մասին:- Օրենքը պետք է ընդունվի և որոշակի քայլեր ձեռնարկվեն։ Հիմա 2024 թվականի հունիսն է, այս ամենն անելու համար, ինձ թվում է, պետք է մեկ տարի: Մինչև գարուն, մինչև առնվազն հաջորդ տարվա սկիզբը նրան (Զելենսկիին) կհանդուրժեն։ Երբ նա ամեն ինչ անի, կասեն՝ ցտեսություն»։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում Արևմուտքի թեկնածուները մի քանիսն են: