Ռիո դե Ժանեյրոն համավարակի պատճառով չեղարկում է ամանորյա միջոցառումները
ՀասարակությունՌիո դե Ժանեյրոյում ավանդական ամանորյա տոնակատարությունները չեղյալ են հայտարարվում՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման վտանգի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքում զբոսաշրջության զարգացման քաղաքային ընկերության հաղորդագրությունը:
Համավարակի եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բացակայության պայմաններում տոնակատարությունների ավանդական մոդելն անթույլատրելի է, ասվում է հաղորդագրության մեջ:
Առաջիկայում քաղաքային իշխանություններին կներկայացնեն տոնի անցկացման այլընտրանքային տարբերակներ, հայտարարում է ընկերությունը: Ենթադրվում է, որ տոնակատարությունները կանցկացվեն առանց քաղաքի բնակիչների եւ զբոսաշրջիկների մասնակցության, կօգտագործվեն թվային հարթակներ եւ հեռուստահեռարձակումներ:
Բրազիլիան COVID-19-ի դեպքերի թվով երկրորդ տեղում է, այնտեղ գրանցել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2,2 միլիոն դեպք: