Տավnւշnւմ uրբապղծnւթյուն է եղել. մեկը թալանել է «Օմարի արծիվ» Կարեն Մարգարյանի hիշատակին կառnւցված մատnւռը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունիսի 4-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պառավաքար բնակավայրում գտնվող՝ Արցախյան պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռը թալանել են: Գրել է «Շամշյանը»։
Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձիք մտել են հերոսի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռ, կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած գումարը:
Մինչ քննչական խումբն ու փորձաքրեագետը աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տաք հետքերով օպերատիվ տվյալներով պարզում են հանցագործություն կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու ժամերի ընթացքում հայտնաբերում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործություն կատարած անձը նույն մարզի բնակիչ 63-ամյա Վ. Ա.-ն է, ով խոստովանում է, որ գողությունը կատարել է մայիս ամսվա վերջին:
Կասկածյալը ոստիկանության Տավուշի բաժնից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առավել մանրամասն` այստեղ.