Որտեղ և ինչ վիճակում է հայտնաբերվել Անահիտ Մնացականյանի դին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել հունիսի 1-ից որպես անհետ կորած որոնվող 25-ամյա աղջկա դեպքից՝ նշելով՝ որտեղ ու ինչ վիճակում է հայտնաբերվել երգահանի մարմինը:
Հաղորդագրության համաձայն՝ հունիսի 1-ին՝ ժամը 12:23-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է՝ բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։
Հունիսի 1-3-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ՝ ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Գալստյանի գլխավորությամբ, հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, 3 ջրասուզակ, 9 ջրափրկարար (2 մոտորանավակով) և 17 փրկարար:
Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա Гном սարքավորում և անօդաչու թռչող սարք։
Որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 3-ին՝ ժամը 11։32-ին, ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա հայտնաբերվել է Ա․ Մ․-ի (ծնված 1999 թ․) դին և դուրս բերվել։
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։
Իրականացվում է նախաքննություն։
Առավել մանրամասն` այստեղ.