Բայդենը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրիանայի հարցով Խաղաղության գագաթնաժողովին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բաց կթողնի Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը Շվեյցարիայում։ Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ-ն կներկայացնեն փոխնախագահ Կամալա Հարիսը և Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Փոխնախագահ Կամալա Հարիսը հունիսի 15-ին կմեկնի Շվեյցարիայի Լյուցեռն՝ մասնակցելու Ուկրաինայում խաղաղության հարցով գագաթնաժողովին: Ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը կմիանա փոխնախագահին՝ ներկայացնելու Միացյալ Նահանգները գագաթնաժողովում»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին՝ խնդրելով գնալ Շվեյցարիա՝ մասնակցելու Խաղաղության գագաթնաժողովին:
«Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, որոնք դեռևս կողքից են հետևում Խաղաղության գագաթնաժողովին նախապատրաստվելու գլոբալ ջանքերին. դիմում եմ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին: Խնդրում եմ՝ աջակցեք Խաղաղության գագաթնաժողովին ձեր անձնական առաջնորդությամբ և մասնակցությամբ»,- նշել էր Զելենսկին։
Հիշեցնենք, որ երկօրյա բարձր մակարդակի գագաթնաժողովում մասնակիցներն ուղիներ են փնտրելու Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։
Նշվում է, որ ՌԴ-ն միջոցառմանը չի մասնակցելու: