Պատրաստ ենք հարձակումներից պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը. Շոլցը՝ ՌԴ-ին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ենթադրում է, որ Ռուսաստանի կողմից եվրոպական երկրներին սպառնացող վտանգը կշարունակի պահպանվել։ Այս մասին նա հայտարարել է Բադ Սարովում (Բրանդենբուրգ) Արևելյան Գերմանիայի տնտեսական ֆորումում՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը հաջող կլինի միայն ուժի դիրքերից, գրում է dw.com-ը։
«Ուստի, անվտանգության քաղաքականության ոլորտում փոփոխություններն անհրաժեշտ էին Ռուսաստանին ցույց տալու համար, որ մենք պատրաստ ենք հարձակումներից պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը», - ասել է Շոլցը:
«Քանի որ Ռուսաստանի կողմից սպառնալիքը կպահպանվի, մենք և մյուս դաշնակիցներն անցյալ տարի որոշեցինք լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկել Բալթյան երկրներ և ապագայում այնտեղ մշտական հիմունքներով մի ամբողջ բրիգադ տեղակայել», - ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Շոլցն ընդգծել է, որ սա Գերմանիայի և Բունդեսվերի համար առաջին նման դեպքն է։