Իրանում չորս օրվա ընթացքում գրանցվել է նախագահի 37 թեկնածու
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Իրանի նախագահի թեկնածուների գրանցման վերջին օրն է։ Չորս օրում գրանցված թեկնածուների ընդհանուր թիվը հասել է 37-ի՝ հայտնել են իրանական լրատվամիջոցները։
Թեկնածուների թվում են նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին։
Թեկնածուների գրանցումից հետո Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը 5 օրվա ընթացքում կստուգի թեկնածուների իրավասությունը և կհաստատի ընտրությանը մասնակցելու հայտը։