Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոտ 100 մարդ հարձակվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության Թբիլիսիի կենտրոնական գրասենյակի վրա։ Այս մասին հունիսի 1-ին հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում։
«Վանդալիստական հարձակումը տևել է ավելի քան կես ժամ և ներգրավել է մոտ 100 հարձակվողի: Վնասվել է գրասենյակի ճակատային հատվածը, կոտրվել են ապակիներ, վնասվել է նաև կուսակցությանը պատկանող գույքը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը միջադեպի համար մեղադրել է երկրի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը։ Նրանք հայտարարել են, որ գրասենյակի ոչնչացումը վրեժ է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը դեմ արտահայտվող քաղաքացիներին աջակցելու համար։