Երեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արդեն Գյումրիում են։ Հազարավոր մարդիկ են հավաքվել Գյումրու թատերական հրապարակում։ Սրբազանի համար, սակայն անակնկալ էր տեսնել Իջևանից Գյումրի հասած երեխաների երգչախմբի ելույթին ընդառաջ՝ բեմահարթակը քանդած։ Երեխաներն ստիպված էին երգել աստիճաններին կանգնած, բայց ինչպես Սրբազանը նկատեց, այնուամենայնիվ, հանդիպումն ու անակնկալը կայացավ։
«Համերգի օրը փոխվեց այսօր, այս ենթադրյալ բեմի վրա պետք է երեխամները երգեն եւ ամբողջ շարքը նվիրված է Շարլ Անզնավուրի 100-ամյակին, որին երեխաներն ամիսներ շարունակ պատրաստվել են։Իրենք որոշել են այս համերգը քաղաքականացնել, ժամն են փոխել համերգի, մենք ճանապարհին էինք, իմացանք, որ 12-ին են դրել համերգի ժամը, որ պիտի 14։00-ին լիներ։ Մեկ ամիս կլինի այս երեխեքին ու ծնողներին չեմ տեսել։Հիմա այս իրականության մեջ ենք իրար դիմավորում»,-իր խոսքում ասաց Բագրատ Սրբազանը։