Հայերեն
Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց 

Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» նախորդիվ անդրադարձել էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված և 2023 թ.-ի ընթացքում անցկացված հոբելյանական միջոցառումներին և դրանց տրամադրված ֆինանսական միջոցների բաշխվածությանը: Հաշվի առնելով Արամ Խաչատրյանի միջազգային հանրահռչակման կարևորությունը՝ այս անգամ հարցումներով դիմել էինք «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամին, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ», «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ», «Արամ Խաչատրյան տուն-թանգարան», «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ներին՝ խնդրելով արձագանքել մեր մի քանի դիտարկումների, մասնավորաբար՝ արդյոք արտերկրում անցկացված հյուրախաղերի ժամանակ կարողացե՞լ են ապահովել տոմսերի ամբողջական վաճառք, կազմակերպված միջոցառումները լուսաբանվե՞լ են միջազգային մամուլում, ինչպես նաև միջոցառումներ անցկացնելու և հյուրախաղերի մեկնելու համար որքա՞ն գումար ստանալու համար են դիմել ԿԳՄՍՆ-ին, որքա՞ն գումար ստացել, և արդյոք պետական ֆինանսավորումից դուրս կազմակերպե՞լ են միջոցառումներ Հայաստանում կամ Հայաստանից դուրս:

Խնդրել էինք հնարավորության դեպքում լուսանկարներ և հրապարակումների հղումներ տրամադրել: «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը նշել է, որ Չինաստանի օպերային թատրոնի ու Չինաստանի պետական կառույցների համագործակցությամբ Չինաստանում առաջին անգամ անցկացվել է միջազգային մրցույթ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-րդ հոբել յանին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հիմնադրամի հրավերով, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, լինելով Խաչատրյանի մրցույթի պաշտոնական նվագախումբ դեռևս 2007թ.-ից, մասնակցել է մրցույթի եզրափակիչ փուլին և գալա համերգին:

Այն ելույթներ է ունեցել դեկտեմբերի 25-29-ին Չինաստանի ազգային օպերային թատրոնում, իսկ 30, 31-ին՝ Շիջինգշանի մշակույթի կենտրոնում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային հոբել յանական մրցույթի շրջանակներում: Ըստ հիմնադրամի, համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, սակայն հիմնադրամը որևէ վերահսկողություն տոմսերի վաճառքի մասով չի իրականացրել, քանի որ չինական կողմը հոգացել է հյուրախաղերի բոլոր ֆինանսական հարցերը։

Մրցույթի համերգները լուսաբանվել են բազմաթիվ միջազգային մեդիա հարթակներում, այդ թվում՝ չինական պետական կայքէջերում, իսկ Amadeus.tv հեղինակավոր հեռուստաալիքի կողմից մրցույթի համերգները ուղիղ հեռարձակումներ են ունեցել և դիտումների քանակը անցել է 1մլն: Հիմնադրամն այս նախաձեռնությունն իրականացրել է առանց պետական որևէ ֆինանսական աջակցության: Մեզ փոխանցվել են լուսանկարներ և հղումներ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հրավեր ստանալով «IMG Artists» ընկերության կողմից, 2023 թ. փետրվարի 1225-ը ներառյալ համերգներով հանդես է եկել Միացյալ Թագավորությունում։ Նվագախումբը համերգներով հանդես է եկել Մանչեսթերի, Քեմբրիջի, Գիլդֆօրդի, Շեֆիլդի, Փերթի, Էդինբուրգի, Չելթնեմի, Կրոյդոնի, Բիրմինգամի հեղինակավոր համերգասրահներում և եզրափակել իր հյուրախաղերը Լոնդոնի «Cadogan Hall» համերգասրահում։

Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝տոմսերը վաճառել է հրավիրող կողմը։ Միացյալ Թագավորությունում նվագախմբի ելույթները լուսաբանվել են հայկական և միջազգային երաժշտական մամուլում։ Ըստ նվագախմբի կողմից «Փաստին» ներկայացված նյութերի, հյուրախաղերի վերաբերյալ միջազգային մամուլում հանդիպել է 24 հրապարակում, որոնք փոխանցվել են մեզ: Ընդ որում, միջոցառումներ անցկացնելու և հյուրախաղերի մեկնելու համար ԿԳՄՍ նախարարությանը նվագախմբի կողմից ներկայացվել է 6 նախագիծ, որոնցից մասնակի չափով ֆինանսավորվել է միայն 2023 թ.-ի փետրվարի 12-25-ը Մեծ Բրիտանիայում կայացած հյուրախաղերը: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գումարի չափը եղել է 98 մլն դրամ, սակայն ԿԳՄՍՆ-ից հատկացվել է 48 340 606 ՀՀ դրամ:

«Արամ Խաչատրյան» տուն թանգարանը ներկայացրել է Աթենքում, Արգենտինայում, Ուրուգվայում, Իտալիայում, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված միջոցառումների մասին պատմող տեղեկատվություն, լուսանկարներ և հղումներ: Ընդհանուր ծախսը կազմել է 5 957 147 դրամ: Այսպես, օրինակ՝ Աթենքի Կապոդիստրիայի անվան պետական համալսարանի «Կոստիս Պալամաս» մշակութային կենտրոնի շենքում կազմակերպված համերգային ծրագրում հնչել են Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները, չորս ձեռքի համար գրված ստեղծագործությունները: Կազմակերպվել են Արամ Խաչատրյանին նվիրված 1 ֆիլմի ցուցադրում, 1 ցուցահանդես և 1 դասախոսություն: ԿԳՄՍ նախարարության, Արգենտինայում ՀՀ դեսպանության, Ուրուգվայում ՀՀ հյուպատոսության և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցությամբ 2023 թ. հունիսի 26-ից հուլիսի 6-ը Արգենտինայում և Ուրուգվայում տեղի են ունեցել համերգներ՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Դրանք անցել են լեփ-լեցուն դահլիճներում, լայնորեն լուսաբանվել հեռուստատեսությամբ, ռադիոյով և սոցիալական ցանցերում:

ՌԴ տարբեր քաղաքներում Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբել յանական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել 12 համերգ, 1 ցուցահանդես, 7 ֆիլմի ցուցադրություն, 2 դասախոսություն: Համերգներն ունկնդրել են տասնյակ հազարավոր հանդիսատեսներ և հարյուր հազարավոր առցանց ունկնդիրներ: Տպվել են համերգների բուկլետներ և թերթերում հոդվածներ, եղել են մամլո ասուլիսներ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ևս «Փաստին» տրամադրել է հղումներ՝ միջազգային մամուլում առկա հրապարակումների վերաբերյալ: Նշել են, որ «Արամ Խաչատրյան-120» հոբել յանական ծրագրի շրջանակներում արտերկրում նվագախմբի համերգների տոմսերի վաճառքն իրականացրել է հրավիրող կողմը: Համերգներին անդրադարձել են մեծ հեղինակություն վայելող երաժշտական քննադատներ, լույս են տեսել բազում հոդվածներ: Բացի դա, հավելել են, որ մշտապես հանդես են գալիս մարզային կրթական-մշակութային միջոցառումներով, որոնք իրականացվում են ինչպես ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, այնպես էլ իրենց արտաբյուջետային միջոցների հաշվին:

Ֆիլհարմոնիկին պետբյուջեից հատկացվել է 244 մլն 431 հազար դրամ: «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի և «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամների միության» միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն, Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբել յանական միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով «Դիմակահանդես» բալետը ցուցադրվել է Փարիզում և Ստրասբուրգում։ Պայմանագրի համաձայն, տոմսերի վաճառքով զբաղվել է միությունը, որն էլ տնօրինել է դրանցից ստացված հասույթը: Այն պետք է օգտագործվեր դահլիճների վարձակալության, գովազդի, Ֆրանսիայի տարածքում ներքին տրանսֆերների, թատրոնի թատերախմբի ընթացիկ ծախսերի և պայմանագրով նախատեսված միության կողմից կատարված այլ ծախսերի փոխհատուցման համար: Նշված հյուրախաղերի համար դրամաշնորհով թատրոնին հատկացվել է թատերախմբի գործուղման, ինչպես նաև գույքի և դեկորների փոխադրման ծախսերը: Այդ գումարը կազմել է 77 մլն դրամ:

Թատրոնից նաև տեղեկացրել էին, որ հյուրախաղերի ժամանակ լուսանկարիչ չի գործուղվել Ֆրանսիա, այս իսկ պատճառով չեն կարող լուսանկարներ տրամադրել։ Բացի դա, հղում էին կատարել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածին, որի համաձայն, լուսանկարները հեղինակային իրավունքի օբյեկտ են և չեն կարող առանց դրանց հեղինակների համաձայնության փոխանցվել որևէ անձի։ Թատրոնի և միության միջև կնքված պայմանագրի համաձայն ներկայացումների գովազդի վերաբերյալ բոլոր հարցերով զբաղվելու էր միությունը, թատրոնը չի զբաղվել այդ հարցերով, ուստի որևէ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում 2023 թ.-ի հունիսի 6-ին, 7-ին և 8-ին Երևանի Թումանյանի անվան զբոսայգում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, թատրոնի կողմից կազմակերպվել է կոմպոզիտորի լավագույն բալետային ներկայացումների ցուցադրությունը:

Հանդիսատեսին ներկայացվել են «Գայանե», «Դիմակահանդես» և «Սպարտակ» բալետները: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2023 թ.-ի հունիսի 18-ին Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում կայացել է համերգ: Թատրոնից նաև նշել էին, որ մեր կողմից բարձրացված շատ հարցերի վերաբերյալ «օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ» չունեն ու դրանց պատճենը չեն կարող մեզ ներկայացնել։ Ընդհանրապես, այս ՊՈԱԿ-ի պատասխանը, որն ստորագրել է թատրոնի տնօրենի ժ/պ Կարինե Կիրակոսյանը, բավական ուշագրավ է հատկապես «իրավական» անհասկանալի ձևակերպումների ու հարցման հետ կապված «կեղտ բռնելու» փորձի առումով, բայց դրան մենք առանձին կանդրադառնանք:

Հավատացեք, շատ ուշագրավ, օրենքներից բացարձակ անտեղյակությամբ աչքի ընկնող, միևնույն ժամանակ զվարճալի ձևակերպումներ կան: Ինչևէ: Այս բոլոր միջոցառումների նպատակը կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի հանրահռչակումն է պետական մակարդակով: Բայց, համաձայնեք, երբ ուսումնասիրում ես տրամադրված ֆինանսական միջոցները և հանրությանը ներկայացվող հաշվետվությունը, մի տեսակ տարակուսում ես: Չէ՞ որ հանրության վճարած հարկերի շնորհիվ են այս բոլոր մշակութային օջախները կարողանում մեկնել արտերկիր հյուրախաղերի կամ էլ կազմակերպել միջոցառումներ երկրի ներսում: Հանրությունն, իհարկե, դեմ չի լինի, որ հանրահայտ կոմպոզիտորի անունը հնչի արտերկրում, նրա ստեղծագործությունները վայելի նաև օտարերկրացի հանդիսատեսը, բայց, օրինակ՝ Օպերային թատրոնը 77 մլն դրամ է ծախսում Ֆրանսիայում կայացած հյուրախաղերի համար, բայց մեկ նկար չի տրամադրում հրապարակելու նպատակով՝ հղում անելով «Հեղինակային իրավունքի մասին» օրենքին:

Բայց չէ՞ որ մամուլը հանրությանը հաշվետու լինելու մի տարբերակ է: Մեկ այլ պարագայում Ֆիլհարմոնիկ նվագախումբը պետությունից ամբողջությամբ ֆինանսավորում է ստանում ԱՄՆում տեղի ունեցած հյուրախաղերի ծախսերը՝ 177 մլն դրամի չափով, մեկնում հյուրախաղերի և, օրինակ՝ Բոստոնում համերգի ընթացքում Խաչատրյանի ստեղծագործությունները հնչում են ընդամենը 20 րոպե, իսկ մնացած հատվածում՝ Սերգեյ Ռախմանինով: Դեմ չլինելով վերջինիս ստեղծագործությունների հնչեցմանը, բայց չէ՞ որ պետության և այս դեպքում մշակութային կառույցների նպատակը, որոնք ֆինանսավորվում են Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հանրահռչակումն է: Վերջապես նորից առաջ է գալիս գումարների բաշխման տրամաբանության հարցը: Հետաքրքիր է, թե ՊՈԱԿ-ներին ֆինանսավորում տրամադրելիս մշակութային քաղաքականություն իրականացնող գլխավոր կառույցն ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում՝ յուրայիններին ամեն ինչ, իսկ մյուսներին տրամադրում է այն գումարը, որը որպես ավելցո՞ւկ է մնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով