Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների դիեր են փոխանակել, Մոսկվային վերադարձվել է 45, Կիևին՝ 212 մարմին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը, Ուկրաինայի հետ փոխանակման շրջանակներում, վերադարձրել է ռուս զինվորականների 45 դի, РБК-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների համակարգող խորհրդարանական խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը։
Փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձվել 212 զոհված զինծառայողի դի, հայտնում է ռազմագերիների բուժման ուկրաինական համակարգող շտաբը, գրում է rbc.ru-ն։
Նրանք հայտարարել են, որ փոխանցումն իրականացվել է Ժնևի կոնվենցիաների նորմերին համապատասխան։
Նույնականացումից հետո դիերը կհանձնվեն զոհվածների հարազատներին՝ հուղարկավորելու համար։