Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ այնքան են մնալու այստեղ մինչև փախուստ տա, կամ դուրս չգա այստեղից։
«Ասել են հանդիպում ունեն, իրենց ճողոպրելու ճանապարհներով կփախնեն երևի, ես շատ համոզված չեմ, որ վերևում նստած են։
Ուրեմն ամբողջ պատասխնատվությունը կմնա ԱԳ նախարարի և ՆԳ նախարարի վրա, ինչ էլ որ պատահելու լինի այսպես։ Կփորձենք հատուկ պահպանված տարածքում գնալ հատուկ պահպանվող անձանց տեսնելու»։
Ոստիկանությունն էլ հորդորեց անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները, այլապես ոստիկանական օրինական պահանջը չկատարելու համար ստիպված կլինեն հատուկ միջոցներ կիրառեն ցուցարարների նկատմամբ։