Հարկադիր կատարման փուլում ՃՈ տուգանքների վճարման արտոնությունից օգտվելու համար մնացել է մեկ ամիս
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունը հարկադիր կատարման փուլում կգործի մինչև հուլիսի 6-ը ներառյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
«Վճարումներ կարող եք իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների միջոցով։
«Անձնական գրասենյակում հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։