Մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ներգրավելու ծրագրերը. Բելոուսով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը Ռուսաստանի հետ առճակատման իրենց կուրսով լարվածության աճ են առաջացնում հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում՝ դրանով իսկ ելք ստանալով դեպի Կասպից ծովի ռեսուրսներ և ուղղակի մուտք դեպի Կենտրոնական Ասիա»,- ասել է Բելոուսովը՝ ուրբաթ ելույթ ունենալով Ալմաթիում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ «Հայաստանին և Ադրբեջանին, հակասությունները լուծելու համար, պարտադրվում են միջնորդական ծառայություններ»։
«Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում և թելադրանքով»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով, «առանձնակի մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ներգրավելու վերաբերյալ»։
ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության կուրսը Ռուսաստանի հետ առճակատման ուղղությամբ լարվածության աճ է առաջացնում ՀԱՊԿ հավաքական անվտանգության մի շարք շրջաններում։