18։00-ին ով աշխատանքն ավարտում է, թող գա, միանա մեզ. Բագրատ Սրբազան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
18։00-ին ով աշխատանքն ավարտում է, թող գա, միանա մեզ: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Թող գան ու միանան, որ շատանանք ու բերեն իրենց հետ ուժ ու ներշնչում: Խոչընդոտելու ենք Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության շենքից դուրս գալը։
Նշենք, որ շարժման մասնակիցները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում։
«Երևի հիմա այնտեղ խոզի կաշի, խավիար, հացի խանութ են բերել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից Բագրատ Սրբազանն ու իր աջակիցները, Կառավարության նիստին զուգահեռ, շրջափակել էին Կառավարության շենքը: Ոստիկանական ուժերի մեծ կուտակումներ են Հանրապետության հրապարակում:
Առավել մանրամասն` այստեղ.