Մոսկվայում արտադրական և պահեստային շենք է այրվում․ հրդեհի մակերեսը հասել է 4000 քմ-ի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի արևելքում խոշոր հրդեհ է բռնկվել արտադրական և պահեստային շենքում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը հղումով՝ հրդեհի մակերեսը, ըստ վերջին տվյալների, հասել է 4 հազար քմ-ի։
ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, սակայն կրակի տարածմանն են նպաստում շենքի նախագծային առանձնահատկությունները։ Բացի այդ, շինության ներսում կան դյուրավառ հեղուկով տարաներ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 120 մարդ և 40 միավոր տեխնիկա։ Բացի այդ, աշխատանքներում ներգրավված է նաև երկու ուղղաթիռ, որոնք արդեն 200 տոննա ջուր են լցրել շինության վրա։
Առավել մանրամասն` այստեղ.