Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում
ՀասարակությունFast Shift էլեկտրոնային դրամապանակի օգտատերերն այսուհետ կարող են վճարել ՃՈ տուգանքները պարզ և արագ եղանակով։ Ընդամենն անհրաժեշտ է՝
- Հավելվածի գլխավոր էջում սեղմել «Վճարումներ» կոճակը,
- Անցնել «Պետական վճարումներ» բաժին,
- Ընտրել վճարման վավերապայմանը՝ տուգանքի որոշման համարը կամ տեխանձնագրի համարը, և մուտքագրել անհրաժեշտ տվյալները։
Հիշեցնենք, որ Fast Shift դրամապանակում նույն արագությամբ հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները։
Մամուլի ծառայություն
Fast Shift
Էլ․ փոստ՝ [email protected]