Գազ չի լինի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Աբովյանում, Տավուշի, Լոռու մարզի մի շարք բնակավայրերում մայիսի 30-ին և 31-ին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլար թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն`Տավուշի մարզի Կայան և Ակնաղբյուր բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ (Թումանյանի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` մայիսի 30-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 31-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, «ԱՄԱՐԹ Կենտրոն» ՍՊԸ-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազպրոմ Արմենիա