ՆԱՏՕ-ն փորձում է ամբողջությամբ իրեն վերցնել Մոլդովան. Լավրով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ն փորձում է ամբողջությամբ իրեն վերցնել Մոլդովան. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը:
«ՆԱՏՕ-ն փորձում է ամբողջությամբ իրեն վերցնել Մոլդովան`այնտեղ իշխանության բերելով Արևմուտքի, այլ ոչ թե ժողովրդի շահերով առաջնորդվող ղեկավարների, և դրա օրինակները շատ են», - նշել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը վերջերս նաև ասել էր, որ արևմտյան երկրները ցանկանում են «վերահսկել» Մոլդովայի ղեկավարությունը՝ ինչպես որ Ուկրաինայի դեպքում է: