Ես և հոգևոր արժեքային համակարգ ունեցող բոլոր մարդիկ միշտ էլ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին ենք. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան
Քաղաքականություն«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
«Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Սրբազան հայրերի մուտքը Սարդարապատի հուշահամալիր հաջողվեց, չնայած, որ Նիկոլ Փաշինյանի գալուց առաջ ոստիկանները փորձում էին խոչընդոտել վերջիններիս այցը։
Քրիստոնեությունը առաջինը ընդունած երկրում նման պահվածք կարող էին դրսևորել միայն սատանիստները․ խոչընդոտող ինչ քայլեր էլ արվեն, միևնույն է, ոչինչ չի կարող խաթարել մեր հավատքը։
Ես և հոգևոր արժեքային համակարգ ունեցող բոլոր մարդիկ միշտ էլ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին ենք»։