Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Mitsubishi»-ն․ վարորդներից մեկը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից ու եղել է ոչ սթափ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Սամվել Գասպարյանի վարած «Mitsubishi» մակնիշի և 23-ամյա Դավիթ Հարությունյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու հայտնվել դաշտում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Opel»-ի վարորդը եղել է ոչ սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նաև զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։