ՏԿԵ նախարարությունը հրապարակում է քարտեզ, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին հանձնված տարածքները հայկական են․ Մեսրոպ Առաքելյան
Հասարակություն«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՏԿԵ նախարարությունն արդեն 2 օր է քարտեզ է հրապարակում՝ նշելով Լոռիում և Տավուշում փակ ճանապարհները։
ՈՒ պարզվում է, այդ քարտեզով ոչ միայն Կիրանցի ճանապարհն է ամբողջությամբ Հայաստանի տարածքում, այլ նաև արդեն Ադրբեջանին հանձնված տարածքները։
Որ հարցնես սա ինչ քարտեզ է, բռնած ձկան աչքերով կնայեն դեմքիդ ու անհասկանալի տեքստերով կխոսեն ամեն ինչից, բացի քարտեզից։