ՌԴ-ն ցանկանում է «Թալիբան»-ը հանել արգելված խմբավորումների ցանկից. Լավրովը բացատրել է որոշումը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունը իրական իշխանություն է Աֆղանստանում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բացատրելով, թե ինչու է ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ համարում «Թալիբան»-ը հանել արգելված խմբավորումների ցանկից։
«Նրանք են իրական իշխանությունը։ Մենք Աֆղանստանի հանդեպ անտարբեր չենք»,- լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Այսօր՝ մայիսի 27-ին, հայտնի է դարձել, որ ՌԴ ԱԳՆ-ն և Արդարադատության նախարարությունն իրենց դիրքորոշումն են ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով «Թալիբան»-ը հանել արգելված խմբավորումների ցանկից։
«Թալիբան»-ը Ռուսաստանում ահաբեկչական է ճանաչվել 2003 թվականի մարտին՝ Գերագույն դատարանի որոշմամբ։ 2021 թվականի օգոստոսի 15-ին շարժումը զավթել է իշխանությունը Աֆղանստանում։