Բնակելի շենք է փլուզվել․ կան անհետ կորածներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հինգ մարդ անհետ կորել է բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով, որը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում գտնվող Անհոյ նահանգում: Այս մասին հաղորդում է China Daily պարբերականը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ին՝ ժամը 13։40-ին, Անհոյ նահանգի Տունլին քաղաքում․ փլուզվել է հինգհարկանի բնակելի շենքի հատվածներից մեկը։
«Ըստ նախնական քննության արդյունքների՝ հինգ հոգու հետ կապը կորել է», - ասվում է տեղական իշխանությունների հաղորդագրությունում։
Նշվում է, որ շենքի մնացած բնակիչները հաջողությամբ տարհանվել են վտանգավոր գոտուց։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Առավել մանրամասն` այստեղ.